Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն «բարձր հանրային շահից ելնելով» կստուգի 300 պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը։ Քննության տակ հայտնվածների թվում են վարչապետ Ղարիբաշվիլին, «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Հակակոռուպցիոն բյուրոն ստուգելու է նաև Արդարադատության բարձրագույն խորհրդի, Սահմանադրական դատարանի և ընդհանուր իրավասության անդամների, Պետական անվտանգության ծառայության, հարկային ծառայության, կենսաթոշակային գործակալության և այլ գերատեսչությունների պաշտոնատար անձանց հայտարարագրերը։
Խոստանում են զեկուցել ստուգման արդյունքների մասին։