
լուսանկարը՝ արխիվից
Նինոծմինդայի մունիցիպալիտետում առատ ձյուն է տեղում.
Առատ տեղումների պատճառով դժվարանում է տեղաշարժը Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի, ինչպես նաև Թբիլիսիի և Հայաստանի ուղղությամբ։
Ճանապարհներին տիրող իրավիճակը պարզելու համար կապ հաստատեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի և Վրաստանի ավտոճանապարհների վարչության հետ։
Քաղաքապետարանից հայտնում են, որ մունիցիպալ գյուղերի ուղղությամբ առավոտյան մոտավորապես ժամը 11-ին քաղաքապետարան է դիմել միայն Հեշտիա գյուղը՝ ճանապարհը ձյունից մաքրելու խնդրանքով, և տեխնիկա է ուղարկվել Հեշտիա գյուղ:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի և Հայաստանի ուղղությամբ ավտոճանապարհներին, ապա Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Փարավանիի լեռնանցքը բաց է, բաց է նաև Հայաստանի ուղղությամբ ճանապարհը։ Շարժումը հնարավոր է ցանկացած տեսակի տրանսպորտի համար։ Գերատեսչության տվյալներով՝ առաջիկա օրերին սպասվում են նաև առատ տեղումներ։