՛՛Մինչև մի գործը չանես, չես իմանա ինչքան դժվար է այն՛՛,- Գիորգի Ղազարյան

՛՛Մինչև մի գործը չանես, չես իմանա ինչքան դժվար է այն՛՛,- Գիորգի Ղազարյան

Գանձա գյուղից Գիորգի Կարապետի Ղազարյանի սիրելի զբաղմունքն է ձեռքի տակ եղած առարկաներից եկեղեցիների մակետներ պատրաստելը:

Գիորգի Ղազարյանը ծնվել է 1983թ.Գանձա գյուղում վարպետ Կարապետ Ղազարյանի ընտանիքում: Մանուկ հասակից Գիորգիի մեջ սերմանել են սեր դեպի աշխատանքը: Մեծանալով Գիորգին, ինչպես շարքային Նինոծմինդայի մյուս տղամարդիկ, հոր հետ միասին մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի:

Եկեղեցիների մակետներ պատրաստելու գաղափարը նրա մոտ առաջացել է, երբ Գիորգին Էջմիածին քաղաքում առաջին անգամ տեսել է քարերից պատրաստված եկեղեցիների մակետներ: Նյութերի հայթայթման հարցում Գիորգիին օգնում են համագյուղացիները:

՛՛Առաջին աշխատանքը, որը ես պատրաստել էի, ինձ դուր չեկավ և ես քանդեցի այն: Սակայն կատարածիս հանդեպ սերը, աշխատասիրությունն ու գործադրած ջանքս ինձ օգնեց, որպեսզի հաջողության հասնեմ: Մակետները ես հիմնականում պատրաստում եմ պաղպաղակների փայտիկներից, շամպայնի խցաններից, դրանք սոսնձում եմ իրար և ստանում նման մակետներ: Պատրաստի 9 մակետներից երեքը արդեն վաճառել եմ, իսկ մնացածները տանն են՛՛,- մեզ հետ զրույցում պատմեց Գիորգի Ղազարյանը:

Չնայած որ Նինոծմինդա քաղաքից եղել են ցուցահանդեսի առաջարկներ, սակայն Գիորգին չի մասնակցել դրանց, քանի որ անհարմար է եղել աշխատանքների տեղափոխումը փոխադրամիջոցով:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting