7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում

7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում

7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում՝ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանների մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Ակսու շրջանից 121 կմ դեպի արևմուտք և Ալմաթիից 270 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։

Ալմաթիի բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները և դուրս են գալիս փողոց։ 1in.am