Կարտոֆիլի արժեքը քիչ, բայց բարձրացել է

Կարտոֆիլի արժեքը քիչ, բայց բարձրացել է

Գրեթե մեկ շաբաթ է կարտոֆիլի արժեքը փոքր ինչ բարձրացել է և տատանվում է 0․80-0․85 լարիի սահմաններում։ Գյուղերում նկատելի են նաև գնորդները։ jnews.ge

Բերքահավաքի ժամանակ խոշոր կարտոֆիլի արժքը 75 թեթրի էր, գնորդներ չկային։ Գյուղացին ստիպված ինքն էր կարտոֆիլը տանում Ախալցիխեի, Թբիլիսիի կամ այլ մեծածախ շուկաներ։ Եղել են դեպքեր երբ գյուղացին այնտեղ էլ չի կաորղացել վաճառել բերքը և ստիպված հետ է բերել։

Խանդոն մունիցիպալիտետի այն ցյուղերից է, որի բնակչության մեծ մասը կարտոֆիլ է մշակում։

Ինչպես Jnews-ի հետ զրույցում նշեց գյուղապետ Աշոտ Սահարյանը՝ արդեն դրական տեղաշարժ է նկատվում։

«Կարտոֆիլի արժեքը գրեթե 5-10 թեթրիով թանկացել է, դարձել է 80-90 թեթրի։ Գնորդներ են գալիս, եթե այսպես շարունակվի գյուղացիները կկարողանան իրացնել իրենց բերքը և անցած տարվա պատմությունը չի կրկնվի», – ասում է Սահարյանը։

Իխտիլայում, Բարալեթում, Տուրցխում և այլ գյուղերում նույնպես նկատելի է կարտոֆիլի արժեքի բարձրացում։ Այդ գյուղերում ևս թե գյուղի մասնագետները, թե բնակիչները նշում են, որ տեսնում են դրական փոփոխություն։ Միևնույն ժամանակ ընդգծում, որ նվազագույնը 1 լարիով պետք է գյուղացին վաճառի իր բերքը, որ շահույթ ստանա։

Գյուղատնտեսները հույս են հայտնում, եթե որոշ ժամանակ կարտոֆիլի ներկրումը կանգնեցնեն, այդ ընթացում իրենք կհասցնեն իրացնել բերքը։

Գյուղացիները նշում են, որ ոչ միայն տեղում են իրացնում բերքը, այլև Թբիլիսիի շուկաներում։ Եթե մեկ ամիս առաջ հնարավոր չէր գնորդների հանդիպել, ապա հիմա հաճախ կարելի է տեսնել գնոդների գյուղերում։

Կարտոֆիլից ստացած եկամուտը Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակիչների հիմնական ապրուստի միջոցն է։ Ամեն տարի գյուղացիծները սերմնացուի նոր տեսակներ են գնում, 1 կգ-ի դիմաց վճարելով 3 լարի, բայց վերջնարդյունքում չեն կարողանում իրացնել իրենց ձեռքով մշակած կարտոֆիլը կամ վաճառում են չնչին գնով։