Կինն ամուսնու երկրորդ կնոջ մասին իմացել է ամուսնությունից 10 տարի հետո եւ դատի տվել նրան

Կինն ամուսնու երկրորդ կնոջ մասին իմացել է ամուսնությունից 10 տարի հետո եւ դատի  տվել նրան

Չինաստանի բնակչուհին ամուսնու երկրորդ կնոջ գոյության մասին իմացել է ամուսնությունից 10 տարի հետո եւ դատի է տվել ամուսնուն, տեղեկացրել է South China Morning Post-ը (SCMP)։

Կինը 61-ամյա տղամարդու հետ ծանոթացել է սոցցանցում, երբ ընդամենը 23 տարեկան էր։ Նրա խոսքով՝ տղամարդը հավաստիացրել է, որ ամուսնացած չէ, ուստի կինը որոշել է ռոմանտիկ հարաբերությունների մեջ մտնել նրա հետ։ Ավելի ուշ նրանք ամուսնացել են եւ որոշել, որ 10 երեխա են ունենալու։ «Նա ասաց, որ երեխաներից գոնե մեկը հաջողակ կդառնա»,- նշել է կինը։

Ամուսնության 10 տարիների ընթացքում ծնվել է ութ երեխա սուռոգատ մորից՝ հինգ տղա եւ երեք աղջիկ։ Չինացի կնոջ հաշվարկներով՝ նա եւ ամուսինը ավելի քան 10 մլն յուան (123 մլն ռուբլի) են ծախսել երեխաների ծնվելու համար։ Ամուսինները համատեղ դաստիարակել են զավակներին, մինչեւ որ 2023թ. կինն իմացել է, որ ամուսինը երկրորդ կին ունի։

Տղամարդը կնոջը դատի է տվել ունեցվածքը վերադարձնելու համար, որը նա, իր խոսքով, նվիրել է կնոջը։ Կինն, իր հերթին, խզել է նրա հետ հարաբերությունները եւ սկսել ինքնուրույն խնամել երեխաներին։ Նա իր հերթին ամուսնուն դատի է տվել։

Չինացի կինը հայտնել է, որ ցանկանում է ալիմենտ ստանալ ամիսը 200 հազար յուանի չափով, քանի որ չի կարող ինքնուրույն ապահովել երեխաներին։ Նրա նախկին ամուսնու հարազատներն ի պատասխան հայտարարել են, որ պատրաստ են մեծացնել երեխաներին, եթե կինը տա նրանց։ Բայց կինը հրաժարվել է այդ պայմանից։ Դատարանը դեռ որոշում չի կայացրել նրանց գործով։