Ձյան առատ տեղումների ժամանակ ավտոճանապարհներին դժվարանում է երթևեկությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի, Թբիլիսիի և Հայաստանի ուղղությամբ։
Ճանապարհներին տիրող իրավիճակը պարզելու համար կապ հաստատեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և Վրաստանի ավտոճանապարհների վարչության հետ։
Քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհը շրջանի գյուղերի բոլոր ուղղություններով բաց է, Տամբովկա գյուղի ճանապարհին աշխատում է տեխնիկա։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Ծալկայով Թբիլիսի տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար, բաց է նաև դեպի Հայաստան և Կարծախի ճանապարհը։ Նաև, ըստ ավտոտրանսպորտի դեպարտամենտի, վաղը ձնառատ եղանակ չի լինի, և դժվար թե ճանապարհները փակվեն։