Ո՞ր ոլորտներն ունեն աշխատողների համար ամենաբարձր/ամենացածր տարեկան եկամուտը

Ո՞ր ոլորտներն ունեն աշխատողների համար ամենաբարձր/ամենացածր տարեկան եկամուտը

AgencyReview-ի հետազոտության մեջ վերանայվել են այն ոլորտները, որտեղ զբաղված մարդիկ անցյալ տարի ունեցել են ամենաբարձր շահույթը: Դրանք կենցաղային ապրանքների, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներն են, որտեղ աշխատողների միջին տարեկան եկամուտը սահմանվել է համապատասխանաբար 89800, 80500 և 76580 դոլար։

Ամենաշահութաբեր ոլորտների թվում ներառվել են նաև առողջապահության և ֆինանսական ոլորտները։ Այս ճյուղերից յուրաքանչյուր աշխատակցի միջին եկամուտը գերազանցել է 60000 դոլարը:

Ամենատպավորիչ արդյունքը գրանցվում է Եվրոպայում, մասնավորապես Դանիայում։ Դանիական Energi Danmark Group էներգետիկ ընկերության մեկ աշխատակցի միջին շահույթը նախորդ տարի կազմել է 5 մլն 700 հազար դոլար։

Նրան հաջորդում է աշխարհի խոշորագույն նավթային Saudi Aramco ընկերությունը, որի յուրաքանչյուր աշխատակից ստացել է միջինը 2 մլն 300 հազար դոլար շահույթ։

Իսկ այն ընկերությունների թվում, որոնց աշխատակիցներն ունեցել են շահույթի ամենաբարձր ցուցանիշը 2023 թվականին, կան նաև՝ ConocoPhillips, Fannie Mae, Rajesh Exports՝ այս ընկերություններից յուրաքանչյուրում միջին շահույթը գերազանցում է 1 միլիոն դոլարը։

Հետազոտությունը կենտրոնանում է նաև այն ոլորտների վրա, որոնք բախվում են արդյունավետության խնդրին, և որտեղ կա բավականին բարդ փոխկապակցվածություն աշխատուժի օգտագործման և ֆինանսական հաջողության միջև:

Ամենավատ արդյունքները, այսինքն՝ մեկ աշխատողի հաշվով եկամտաբերության ամենացածր ցուցանիշը, գրանցվում են լրատվամիջոցներում։ 500 խոշորագույն ընկերությունների թվում այս ոլորտից ներկայացված է ընդամենը 4 ընկերություն, որոնցում աշխատում է ընդհանուր առմամբ 273,5 հազար մարդ։ Չնայած մրցակցային մեդիա դաշտին, հարկ է նշել, որ ոլորտի հիմնական մարտահրավերը ստեղծագործական արդյունքի և ֆինանսական հաջողությունների միջև անհավասարակշռությունն է:

Մեկ աշխատողի հաշվով ամենացածր շահույթով լրատվամիջոցներին հաջորդում են Horeca ոլորտը, սննդամթերքը և դեղորայքը, մանրածախ առևտուրը և ճարտարագիտությունը և շինարարությունը: Այս ոլորտներում աշխատողների շահութաբերության մակարդակը տատանվում է 5000-13000 դոլարի սահմաններում։

Լավագույն 500 ընկերություններից 32-ը անցյալ տարի գրանցել են 150 միլիարդ դոլարի համակցված շահույթ, սակայն մեկ աշխատակցին միջինը 31,000 դոլար վնաս են հասցրել: Այս առումով առանձնանում է գերմանական Uniper էներգետիկ ընկերությունը։ Անարդյունավետ ռազմավարության պատճառով նախորդ տարի ընկերության յուրաքանչյուր աշխատակից կորցրել է միջինը 2 մլն 800 հազար դոլար։

Անբարենպաստ արդյունք են ունեցել նաեւ Warner Bros. Discovery, Uber, CPC և Korea Electric Power: Այս ընկերությունների յուրաքանչյուր աշխատակցի միջին վնասը տատանվում է մոտ 197 հազարից մինչև 385 հազար դոլարի սահմաններում։