Ինչ աշխատանքների են նախապատվությունը տալիս բնակիչները «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում 

Ինչ աշխատանքների են նախապատվությունը տալիս բնակիչները «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում 

Նինոծմինդայի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում  ղեկավարության և բնակիչների միջև հանդիպումներն արդեն մեկնարկել են։

NOR ռադիոկայանի լրագրողները փորձեցին մի քիչ առաջ ընկնել և այցելելով շրջանի մի քանի գյուղեր հարցման միջոցով բնակիչներից պարզել թե ինչ աշխատանքների են առաջնահերթությունը տալիս, որ այս տարի իրականացվի իրենց գյուղերում։

Ժդանովականի բնակիչները առաջնահերթությունը տալիս են գյուղի գազաֆիկացմանը։ Չնայած այն բանին որ այդ գումարը փոքր է այդպիսի աշխատանքներ իրականացնելու համար, այնուամենայնիվ բնակիչները ասում են որ մնացած գումարն էլ իրենք կհավաքեն միայն թե գազաֆիկացում լինի։

Փոքր Խանչալիի բնակիչներից մեկի խոսքով՝ կարևոր և առաջնային խնդիր է հանդիսանում խմելու ջուրը, որը հույսով են այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում լուծում կստանա։

Մեծ Խանչալիի բնակիչները նշեցին մի քանի առաջնահերթ խնդիրներ՝ ջուր, սպորտդհալիճի կառուցում և մանկապարտեզի վերանորոգում։ Սակայն հատկացվող գումարը՝ որ խնդրի վրա կօգտագործվի դեռևս չեն որոշել։

 «Ճիշտն ասած պետք է գյուղի բնակիչներով հավաքվենք որպեսզի որոշենք թե ինչի վրա ենք ծախսելու այդ գումարը։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,- NOR -ի հետ զրույցում ասաց Կաթնատու գյուղի բնակիչը։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ինչ աշխատանքների են նախապատվությունը տալիս բնակիչները «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում

NOR -ռադիոկայանը վերոնշյալ թեմայի շուրջ իր ֆեյսբուքյան էջում անցկացրել էր հարցում:

Այս պահին հարցման արդյունքները այսպիսին են՝

Հիշեցնենք, որ այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հիմնական առաջնահերթություններն են՝ ճանապարհաշինություն, խմելու և ոռոգման ջրի խնդիր, ջրահեռացման համակարգերի անցկացում, գերեզմանատների ցանկապատում, մարզադաշտերի կառուցում (վերանորոգում) և գույքավորում, գիշերային լուսավորության անցկացում և այլն։

«Օգնություն գյուղին» ծրագրով Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի համար ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2024 թվականին հատկացվել է 444 000 լարի գումար։ Գումարի բաշխումը, ինչպես նախկինում, պետք է կատարվի ըստ գյուղի բնակչության։ Եթե ​​գյուղում մինչև 200 մարդ է ապրում, ապա այդ գյուղի համար նախատեսված է 10 000 լարի։ Մինչև 400 բնակչի դեպքում – 12 000 լարի։ 1000 բնակչի – 16 000 լարի։ Եթե ​​բնակչությունը 1000 ավելի է, ապա հատկացվում է 20 000 լարի։

Այս մասին ավելի մանրամասն անցեք հղումով՝