Բաթումում մեքենան վրաերթի է ենթարկել փողոց մաքրողին. Նա տեղում մահացել է

Բաթումում մեքենան վրաերթի  է ենթարկել փողոց մաքրողին. Նա տեղում մահացել է

Բաթումի ծովափնյա քաղաքի Նինոշվիլի փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել և սպանել հավաքարարին, հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Այլ մանրամասներ հայտնի չեն։

Սա նմանատիպ վթարի երկրորդ դեպքն է։ Երեքշաբթի օրը՝ հունվարի 23-ին, Ջորջ Բուշ փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Թբիլիսիի քաղաքային մաքրման ծառայության աշխատակցին։ Շտապօգնության խումբը տուժած կնոջը տեղափոխել է կլինիկա։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կինը անգիտակից վիճակում է եղել։

Նախաքննությունը տարվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը» հոդվածով։