
Թբիլիսիի Օրբելիանի հրապարակում վիրավորված երիտասարդը Ինգորոկվա կլինիկա տանող ճանապարհին մահացել է շտապօգնության մեքենայում, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հունվարի 25-ի կեսօրին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղամարդը մոտ 25 տարեկան է։ Նա դանակի մի քանի հարված է ստացել մարմնի տարբեր մասերում։
Այս պահին հանցագործության վայրում կատարվում են քննություններ։ Հանցագործի ձերբակալության մասին տեղեկություն չկա։