Այս տարի Նինոծմինդայում դաժան ձմեռ է: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքի կենտրոնական փողոցները պարբերաբար մաքրվում են ձյունից, ճանապարհների մերկասառույցի խնդիրը քաղաքում սուր է և բարդացնում է մեքենաների տեղաշարժը։
Մեքենաները սղում են հատկապես լուսացույցների մոտ կանգնելիս : Ոչ կենտրոնական փողոցներում (Տերյան, Պուշկին, Սպանդարյան) առկա հին մերկասառույցի վրա ձյան նոր շերտ է գոյացել, որը նույնպես դժվարացնում է տեղաշարժը։
Խնդիրը վարորդներով չի սահմանափակվում՝ մայթերը մաքրված են ձյունից, բայց փողոցները՝ պատված են մերկասառույցով, և հետիոտներն ամեն քայլափոխն անում են շատ զգույշ։
Radio NOR-ը տեսանյութ է պատրաստել «առանց մեկնաբանությունների»՝ Նինոծմինդայի փողոցներում տիրող իրավիճակը ավելի մանրամասն ցույց տալու համար:
Բացի այդ, Ազատության փողոցում, Նինոծմինդայի առևտրի կենտրոնի դիմաց մեծ քանակությամբ ձյուն է կուտակվել, որն առաջանում է կանոնավոր ձնամաքրման հետևանքով ։ Վարորդներն իրենց մեքենաները կայանում են ձնակույտերի վրա կամ անմիջապես մայթերի վրա՝ դրանով իսկ փակելով ճանապարհը այն հետիոտների համար, ովքեր փողոցով քայլելիս ստիպված են լինում անցնել մայթեզրին կայանված մեքենաների կողքով։