
Այսօր հունվարի 27-ին բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով՝ բուք և ցածր տեսանելիություն է, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նշենք որ՝ հունվարի 27-ից հունվարի 28-ի առավոտը Վրաստանի լեռնային շրջաններում ժամանակ առ ժամանակ կլինի ձյուն, տեղ-տեղ՝ առատ, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։
Առատ ձյան, տեսանելիության վատթարացման և մերկասառույցի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։