
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 27-ից հունվարի 28-ի առավոտ Վրաստանի լեռնային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ առատ, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։
Առատ ձյան, վատ տեսանելիության և մերկասառույցի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է երթևեկությունը սահմանափակվի։