Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ ձյան, ցածր ջերմաստիճանի և սահմանափակ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի կմ 51-կմ 97 (Ածղուրի-Վալե) հատվածում; Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածում և Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհին արգելվում է 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) ուղևորների փոխադրման համար նախատեսված կցորդիչների, կիսակցորդների և M3 կարգի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Նաև ձյան պատճառով ազգային Քութաիսի (Մոծամեթա)-Տկիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ 39-ից մինչև կմ 62 (Նաքերալա լեռնանցք) հատվածում արգելվում է կցորդիչներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ ավտոմեքենաների տեղաշարժը ազատ է։
Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։
Իսկ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։