
Ստամբուլում զինված անձինք հարձակվել են իտալական եկեղեցու վրա, մեկ մարդ զոհվել է. Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ երկու դիմակավորված հարձակվողներ պատարագի ժամանակ ներխուժել են իտալական եկեղեցի։
Ալի Էրլիկայայի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:40-ին Սարյեր շրջանի Սանտա Մարիա եկեղեցում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները հարձակվողներին ձերբակալելու համար։