Վրաստանի կառավարությունում և իշխող կուսակցությունում կադրային փոփոխություններ են սպասվում, այսօր հաղորդել է ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքը՝ չնշելով տեղեկատվության աղբյուրը։
Նրա վարկածով, Վրաստանի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Վրացական երազանքի» ներկայիս առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Ղարիբաշվիլին հավակնում է կուսակցության նախագահի պաշտոնին։ Բայց չի բացառվում, որ այդ պաշտոնը ստանձնի Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Ուտա Իվանիշվիլին, նշում է հեռուստաալիքը։
Մամուլը իշխող թիմում կադրային փոփոխություններ էր կանխատեսում անցյալ տարվա վերջից, երբ հայտարարվեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականություն պաշտոնական վերադարձի մասին։