Բուհ ընդունվելու համար դիմորդները նոր քննություն կհանձնեն

Բուհ ընդունվելու համար դիմորդները նոր քննություն կհանձնեն

2027 թվականից, բացի միասնական ազգային ​​քննություններից, դիմորդները բուհ ընդունվելու համար հնարավոր է նաև պետական ​​քննություն հանձնեն։ Այս փոփոխության մասին interpressnews.ge լրատվականի հետ զրույցում ասել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարի հանրակրթության գծով խորհրդական Գիա Մուրղուլիան։

Ըստ նրա՝ Վրաստանը չպետք է հետ մնա դպրոցից բարձրագույն կրթության անցման միջազգայնորեն ճանաչված պրակտիկայից։ Նրա պարզաբանմամբ՝ պետական ​​քննությունը, որն անհրաժեշտ կլինի բարձրագույն կրթություն ստանալու համար, լինելու է SAT տիպի։

«Օրենքում գրված է, որ մենք ունենք կրթության շարունակական համակարգ։ Ի՞նչ շարունակական համակարգ է, երբ համալսարանին չի հետաքրքրում, թե դու ինչ ես արել դպրոցում, ինչ արդյունքների ես հասել։ Մինչդեռ արևմտյան բուհերին հետաքրքրում է, թե ինչ սոցիալական նախագծերի ես մասնակցել, ինչպիսի մարդ ես եղել, ինչպիսի քաղաքացի, ինչպիսի կրթական նախագծերում ես ներգրավված եղել, ինչ հետաքրքրություններ ես ունեցել: Բարձրագույն կրթության համակարգում ընդգրկվելը պետք է կապված լինի մի քանի էական բաղադրիչների հետ: Մենք խոսում ենք դրա մասին, և թե ինչպես այդ փոփոխությունը կանդրադառնա կրթության վրա, բոլորս միասին կտեսնենք։ Որպես ուղեցույց, սա կարող է ներկայացվել 2027 թվականից»,- ասել է Մուրղուլիան:

Ի դեպ, SAT-ը ստանդարտացված թեստ է, որն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կիրառում են բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: aliq.ge