Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից հունվարի 28-ին հայտնել են, որ հրշեջներն ու փրկարարները Դուշեթիի մունիցիպալիտետի Ռոշկա գյուղի մոտ ձյան մեջ արգելափակված մոտ 90 քաղաքացու են դուրս բերել:
ԱԻԿ ծառայության փոխանցմամբ՝ առատ տեղումների հետևանքով մոտ 90 մարդ տեղափոխող մոտ 30 մեքենա չի կարողացել շարունակել ճանապարհը։
«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները հնարավորինս սեղմ ժամկետում ժամանել են վայր և սկսել փրկարարական աշխատանքները։ Հրշեջ-փրկարարների կողմից բոլոր համապատասխան հատուկ տեխնիկայի մոբիլիզացիայի արդյունքում ձյան մեջ մնացած բոլոր քաղաքացիներն ապահով տեղափոխվեցին անվտանգ տարածք։ Քաղաքացիների կյանքին և առողջությանն այլևս վտանգ չի սպառնում»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։
Շուրջ 90 քաղաքացու են դուրս բերել ձյան մեջից aliq.ge