Դժբախտ պատահարի զոհ դարձավ Թաթուլ Բաթիկի Թորոսյանը՝ ծնված 1996 թվականին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում: Երկար տարիներ ապրել է Հայաստանի Հանրապետությունում, այնուհետեւ տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաք:
Քաջ Թաթուլը քառօրյա պատերազմի մասնակից էր, 2016թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում ծառայակիցների հետ պաշտպանել է հայրենի հողը՝ կյանքի գնով փրկել է վիրավոր ընկերներին, սակայն ճակատագիրը եղավ դաժան` դժբախտ պատահարը չխնայեց քաջ Թաթուլին: Հանգչիր խաղաղությամբ…
Սաթխայի հարազատությունը, բարեկամները և բոլոր նրան ճանաչողները խորը վշտով սգում են սիրելի Թաթուլի անժամանակ մահը և ցավակցում ընտանիքին։
Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 3-ին Խաբարովսկ քաղաքում:
Անգութ աշխարհ, ինձ դարդ տվիր անփարատ,
Կարծես ես քո որդին չէի հարազատ,
Այլոց համար բարի մայր ես գթառատ,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։
Գիշերն անծայր երկինքս էլ ամպոտ էր,
Թախծախնդիր իմ բողոքը քեզ հետ էր,
Անմեղ հոգիս լուսաբացիդ կարոտ էր,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։