Փետրվարի կեսերին Երկրի վրա միջին ինտենսիվության արևային ակտիվություն է սպասվում, նման կանխատեսումներ է հայտնել Օվկիանոսագրական և մթնոլորտային հետազոտությունների ազգային գործակալության (NOAA) Տիեզերական եղանակի կանխատեսման ամերիկյան կենտրոնը։
Փետրվարի 11-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում դրանց ինտենսիվությունը փոքր-ինչ կաճի, այնուհետեւ սպասվում է ուժեղ մագնիսական փոթորիկ՝ այն տեղի կունենա փետրվարի 23-ին և 24-ին։
Սովորաբար մագնիսական փոթորիկների օրերին, հատկապես սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ իրենց այնքան էլ լավ չեն զգում։ Ուստի նման մարդկանց խորհուրդ է տրվում նախապես պատրաստել այնպիսի դեղամիջոց, որը կօգնի նրանց հաղթահարել մագնիսական փոթորիկների ժամանակ հիվանդությունները։
Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս այս ընթացքում դադարեցնել ալկոհոլ և էներգետիկ ըմպելիքներ օգտագործելը, նախապատվությունը պետք է տալ հյութերին և բուսական թեյերին: Ավելի լավ է ծանր սնունդը փոխարինել բանջարեղենով և դեղաբույսերով։
Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում՝ ապահովելով ձեզ լավ քուն, իսկ կոնտրաստային ցնցուղը նման ժամանակահատվածում վատ չի լինի։