Տեղի ձեռներեցներն այս անգամ ակտիվություն ցուցաբերեցին հարկային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման հարցում

Տեղի ձեռներեցներն այս անգամ ակտիվություն ցուցաբերեցին  հարկային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման հարցում

Մարտի 17-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքի դիմաց հարկային ծառայության օպերատիվ կենտրոնը ժամը 10:00-ից 17:00-ը անցկացրեց խորհրդատվատություն տեղի բնակչության և ձեռներեցների հետ:

Տվյալ խորհրդատվական հանդիպման անցկացման մասին տեղեկություն էր տարածել հարկային ծառայությունը հեռախոսային և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:

Շարքային քաղաքացիներն ու ձեռնարկատերերը նախորդ անգամվա համեմատ այս անգամ ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեցին`զանազան հարցեր տալով հարկային ծառայության ներկայացուցիչներին:

Հարկային ծառայությունը նմանատիպ խորհրդատվական հանդիպումներ անցկացրել էր նաև Ասպինձայի և Ադիգենի մունիցիպալիտետներում: Այս հանդիպումների նպատակն է տեղի ձեռներեցներին օգնել հարկային քաղաքականության մասին համապատասխան տեղեկատվության տրամադրմամբ:


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting