Վրաստանում ավելի քան 200 հազար մարդ ունի ժամկետանց վարկեր, որոնց ծավալը 2024 թվականի սկզբին գերազանցել է 2 միլիարդ լարին (2,042,932,474):
Ըստ Kreditinfo-ի՝ 383830 պայմանագրերով 30 օրից մինչև 3 տարի ժամկետանց է 201047 վարկառու։ Սա բոլոր վարկառուների 10.4%-ն է։
Ընդհանուր առմամբ, 3,7 մլն բնակչությամբ Վրաստանում վարկ ունի 1 928 641 մարդ՝ 44 104 324 482 լարի ընդհանուր գումարով։
Տրված վարկերի գերակշիռ մասը՝ 81,2%-ը, բաժին է ընկնում բանկային ոլորտին։
Kreditinfo-ն նշում է, որ ժամկետանց վարկեր ունեցող պարտապանների թիվն աստիճանաբար նվազում է։ Օրինակ՝ անցյալ տարվա օգոստոսից 20 հազարով պակաս մարդ է եղել։