Փոփոխություններ բյուջեի մեջ և ենթակառուցվածքային աշխատանքներ 2024թ-ին

Փոփոխություններ բյուջեի մեջ և ենթակառուցվածքային աշխատանքներ 2024թ-ին

Հաստատվել են 2024 թվականի բյուջեի փոփոխությունները.

Տարածաշրջանային հիմնադրամը բյուջե է մուտքագրել 4 869 233 լարի, որը բաշխվել է հետևյալ կերպ.

Ասֆալտապատում Սաթխա գյուղի գյուղակամեջյան ճանապարհին՝ 840.000 լարի.
Ժդանովական – Սամեբա գյուղերի միջեւ ճանապարհի վերանորոգում` 2 306 298 լարի.
Փոկա գյուղից Վլադիմիրովկա գյուղ տանող ճանապարհի վերականգնում՝ 1.253.780 լարի.
Կոմունալ ծառայության աղբահանության մեքենայի ձեռքբերման համար մնացած գումարի վճարումը՝ 300 234 լարի։
Բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները, որոնք կիսատ մնացին 2023 թվականին, կշարունակվեն 2024 թվականին։ Այդ աշխատանքներից մնացած գումարը տեղափոխվում է, և 2024 թվականին այդ գումարը ավելացվում է ենթակառուցվածքային աշխատանքներին, որպեսզի այս տարի ավարտվի։

Այս աշխատանքները ներառում են.

Փ.Գոնդուրա, Դիլիֆ և Սպասովկա գյուղերի մարզահրապարակների վերականգնում.
Գիշերային լուսավորություն ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղերում։
Աշակերտների տեղափոխում.
Մ.Գոնդուրա, Մ.Արագյալ, Փոկա և Գանձա գյուղերի մանկապարտեզների վերանորոգում.
Քաղաքի բազմահարկ շենքերի վերանորոգման աշխատանքները շարունակվում են.
Մարզասարքերի տեղադրում Հեշտիա և Գորելովկա գյուղերում.
Հովսեփյան փողոցի թիվ 18 բնակելի շենքի բակի վերանորոգում.