
Հունվարի 28 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Սայաթ Նովա» երգի ստուդիան, ղեկավար Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ մասնակցեցին Թբիլիսիում «Սուրբ ծննդյան մեղեդիներ» խորագրով բարեգործական փառատոնին:
Հայաստան Իսպիրյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Թբիլիսիում մեր երեխաները հրաշալի ելույթ ունեցան, 4 աշակերտներից 3-ը ներկայացան հայերեն իսկ 1 -ը վրացերեն երգով: Մեր թիմը ակտիվ մասնակցության համար արժանացավ 1 -ին հորիզոնականին։ Ինչպես նաև առաջին տեղին արժանացավ մեր «Փարվանա» պարային համույթը գլխավորությամբ Լուսինե Մզիկյանի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին և մշակույթի կենտրոնին աջակցության համար»:
Իսպիրյանը նաեւ խոսեց հետագա փառատոնների մասին:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաև՝