«Սայաթ Նովա» երգի համույթի ելույթը և հաղթանակը Թբիլիսիում

«Սայաթ Նովա» երգի համույթի ելույթը և հաղթանակը Թբիլիսիում

Հունվարի 28 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Սայաթ Նովա» երգի ստուդիան, ղեկավար Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ մասնակցեցին Թբիլիսիում «Սուրբ ծննդյան մեղեդիներ» խորագրով բարեգործական փառատոնին:

Հայաստան Իսպիրյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Թբիլիսիում մեր երեխաները հրաշալի ելույթ ունեցան, 4 աշակերտներից 3-ը ներկայացան հայերեն իսկ 1 -ը վրացերեն երգով: Մեր թիմը ակտիվ մասնակցության համար արժանացավ 1 -ին հորիզոնականին։ Ինչպես նաև առաջին տեղին արժանացավ մեր «Փարվանա» պարային համույթը գլխավորությամբ Լուսինե Մզիկյանի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին և մշակույթի կենտրոնին աջակցության համար»:

Իսպիրյանը նաեւ խոսեց հետագա փառատոնների մասին:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · «Սայաթ Նովա» երգի համույթի ելույթը և հաղթանակը Թբիլիսիում

Կարդացեք նաև՝