Ցավակցություն/ Ստեփան Ստեփանյանն իր ընտանիքով սգում է Թաթուլ Թորոսյանի մահը

Ցավակցություն/ Ստեփան Ստեփանյանն իր ընտանիքով սգում է Թաթուլ Թորոսյանի մահը

Դժբախտ պատահարի զոհ դարձավ Թաթուլ Բաթիկի Թորոսյանը՝ ծնված 1996 թվականին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում: Երկար տարիներ ապրել է Հայաստանի Հանրապետությունում, այնուհետեւ տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաք:

Քառօրյա պատերազմի մասնակից, հերոս զարմիկի մահվան բոթը խոր վիշտ պատճառեց քեռու՝ Ստեփան Ստեփանյանի և դստեր Աննայի ընտանիքները:

Ստեփանն ու Աննան իրենց ընտանիքներով սգում է անդառնալի կորուստը եւ իր զորակցությունն են հայտնում սիրելի Հռիփսիմեյի ընտանիքին:

Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 3-ին Խաբարովսկ քաղաքում: