Վրաստանի խորհրդարանը նոր կառավարությունը կհաստատի եկող շաբաթ

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարությունը կհաստատի եկող շաբաթ

Վրաստանի խորհրդարանը արդեն եկող շաբաթ կհաստատի նոր վարչապետին եւ կառավարությունը։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ կառավարության եւ «Վրացական երազանքի» փոփոխություններն ուղղված են այն բանին, որ կուսակցությունը հոկտեմբերին կայանլի խորհրդարանական ընտրություններին ներկայանա ուժեղ, ինչպես երբեք։

«Այն բանից հետո, երբ Վրաստանը դարձել է խորհրդարանական հանրապետություն, առաջին անգամ վարչապետի թեկնածությունը կառաջադրի խորհրդարանը, ինչը «բնորոշ է եվրոպական դեմոկրատիաներին»,- ասել է նա։

Նախօրեին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր հրաժարականի մասին՝ կապված նախընտրական շրջանում կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը գլխավորելու առաջարկի հետ։ Վարչապետ կդառնա «Վրացական երազանքի» առայժմ գործող նախագահ Իրակլի Կոբախիձեն։