Նինոծմինդայի Վրացական փողոցի կոյուղին խցանվել է

Նինոծմինդայի Վրացական փողոցի կոյուղին խցանվել է

Նինոծմինդա քաղաքի Ազատության և Վրացական փողոցների խաչմերուկում կոյուղին խցանվել է եւ ջուրը հոսում է ամբողջ փողոցի մակերեսով:

Այսօր՝ փետրվարի 1 -ին, ջրամատակարարող ընկերության աշխատակիցները տեղում իրականացնում էին վերանորոգման աշխատանքներ:

Աշխատակիցների խոսքով՝ կոյուղին խցանվել է այս պահին տարվում է մաքրման աշխատանքներ։ Տեխնիկան մաքրում է ձյունը մյուս դիտահորը գտնելու և հարցը վերջնականապես լուծելու համար։

Ընթերցեք նաև՝