
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել կրթության եւ դաստիարակության հարցերի վերաբերյալ օրենսդրությունում լրացումներ կատարելու մասին օրենքին, որով առաջարկվում է դպրոցներում դասերի ժամանակ բջջային հեռախոսնեի օգտագործման արգելք մտցնել։
«Առաջարկվում է օրենսդրորեն արգելել աշակերտների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը պարապմունքների ժամանակ՝ բացի այն դեպքերից, երբ դա պահանջվում է կարճաժամկետ ուսումնական պլանով»,- պարզաբանել է Սենատի պատգամավոր Թալգաթ Ժունուսովը։
Նա նշել է, որ այս գործելակերպն արդեն գոյություն ունի մի շարք երկրներում, որպեսզի աշակերտները չշեղվեն դասերի ժամանակ։