
Այսօր «Վրացական երազանք» քաղաքական միավորում կանցկացնի կուսակցության քաղխորհրդի ժողովն ու համագումարը։
Քաղխորհրդում պաշտոնապես կհաստատվի վարչապետի թեկնածությունը, իսկ ժամը 14:00-ին մեկնարկող համագումարը կընտրի կուսակցության նոր նախագահ։
Իշխող թիմը չի հերքում, որ վարչապետի թեկնածուն լինելու է կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն, ով կանվանի կառավարության նոր կազմը։ Կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Հաջորդ նստաշրջանի համար նախատեսվում է խորհրդարանում հաստատել նոր վարչապետին և կառավարության կազմը։
Կառավարական փոփոխություններն անհրաժեշտ եղան այն բանից հետո, երբ հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց վարչապետի պաշտոնից հեռանալու մասին։