Կոմունալ ծառայության աշխատանքը 2024–2027 թթ

Կոմունալ ծառայության աշխատանքը 2024–2027 թթ

2017 թվականից մունիցիպլիտետը սկսել է թափոնների կառավարման պլանը։ 2023 – 2027 թթ. թափոնների կառավարման պլանը ներառում է կոմունալ ընկերության կողմից իրականացվող աշխատանքները:

Մունիցիպլիտետի տարածքում մնացել է 20 ապօրինի աղբավայր, որոնք 2023 թվականին պետք է փակվեին և հողին հավասարեցվեին, սակայն աշխատանքները չավարտելու պատճառով տեղափոխվեցին 2024 թվական։

2023 թվականին ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տրակտոր, որն ամռանը մաքրելու է փողոցները կեղտից, իսկ ձմռանը մայթերը մաքրելու է ձյունից։ Այս տարի մունիցիպլիտետը ձեռք կբերի նաեւ աղբահանության մեքենա։ 2023 թվականին այդ սարքավորումների ձեռքբերման համար տարածքային հիմնադրամից հատկացվել է 200 156 լարի, իսկ մնացած գումարը կհատկացվի 2024 թվականին։

2024 թվականից բոլոր տեսակի թափոնները կդասակարգվեն առանձին։

Հինգ տարի նախատեսված նախագիծը ենթադրում է աղբամանների և աղբահանության մեքենաների ներդրում, ինչպես նաև բոլոր տեսակի աղբի տեսակավորում ամբողջ մունիցիպլիտետում:

Նախագծի համաձայն՝ 2023-ից 2027 թվականներին ամբողջ մունիցիպլիտետում կիրականացվի աղբի տեսակավորում՝ պարտավորեցնելով մարդկանց տեսակավորել և թափոնները նետել առանձին տարաների մեջ։

Մունիցիպլիտետը սկսելու է թափոնների տեսակավորումը թղթի միջոցով՝ աստիճանաբար ընդլայնելով թափոնների ցանկը և ընդգրկելով ողջ տարածքը։ Նախկինում դեն նետված կամ այրված թուղթն այժմ պետք է հավաքվի և վերամշակվի:

Չորս հոգուց բաղկացած ընտանիքը աղբի համար պետք է վճարի ամսական 2 լարի, իսկ 4 հոգուց պակաս ընտանիքը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետք է վճարի 0,50 թեթրի։

Իրավաբանական անձանց համար աղբի կոմունալ հարկը 18 լարի է։

Ավելին տնտեսագիտական ​​ծառայության պետ Սայաթ Մկոյանի տված հարցազրույցում.

Radio NOR · Стратегия отходов и коммунальных eслуг 2024–2027