2024 թվականին Վրաստանում թոշակները բարձրացել են: Նինոծմինդայում բարձրադիր գոտու արտոնություններից օգտվող թոշակառուներն արդեն բարձրացված կենսաթոշակ ստացան:
Մենք հարցում ենք անցկացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի կենսաթոշակային տարիքի բնակիչների շրջանում՝ պարզելու՝ գոհ են, թե ոչ, որ կենսաթոշակը բարձրացել է։ Հարցվածներից ոմանք պատասխանել են, որ գոհ են, իսկ մյուս մասը պատասխանել է, որ թոշակների բարձրացմամբ թանկանում են նաև սննդամթերքը, մեծ գումարներ են ծախսվում ջեռուցման վրա։
Նշենք, որ բարձրլեռնային գոտու բնակչի կարգավիճակ ունեցող կենսաթոշակառուները մինչեւ 70 տարեկանը կստանան 378 լարի, իսկ 70 տարին լրացած կենսաթոշակառուները՝ 498 լարի։ Մինչև 70 տարեկան թոշակառուները, ովքեր չեն օգտվում բարձրլեռնային գոտու բնակչի կարգավիճակից, ստանում են 315 լարի։ Իսկ 70 տարեկանից բարձր՝ 415 լարի։
Նինոծմինդայում այսօր մինչև 70 տարեկան 2465 թոշակառու կա։ Իսկ 70 տարեկանից բարձր թոշակառուները 2073-ն են։
Վրաստանում կանանց համար կենսաթոշակային տարիքը 60 տարի է, իսկ տղամարդկանց համար՝ 65 տարի: