«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը

«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը

«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Համագումարում պատվիրակները միաձայն պաշտպանել են Կոբախիձեի թեկնածությունը։

«Կցանկանայի խորհրդանշական կերպով բոլորիդ խնդրել ձեր աջակցությունը հայտնել վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեին։ Իրակլի Կոբախիձեն ունի ամբողջական լեգիտիմություն և մանդատ համագումարից», – կուսակցության նախագահ ընտրվելուց հետո համագումարում ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Տեղեկացնենք, որ «Վրացական երազանք»-ի համագումարը տեղի է ունենում «Պարագրաֆ Թբիլիսի» հյուրանոցում։ Կուսակցության համագումարին ներկա է «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Համագումարը բացվեց Վրաստանի օրհներգով։