Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նախատեսել է ենթակառուցվածքային ծրագրերի եռամյա ռազմավարական ծրագիր:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում երեք տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք շինարարական ծրագրեր իրականացնել:
Ստորև ներկայացված ծրագրերը կարող են փոխվել, եթե լրացուցիչ ֆինանսավորում ստացվի կամ ֆինանսավորումը կրճատվի:
Եռամյա ռազմավարական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում ինչպես գյուղ տանող, այնպես էլ ներքին ճանապարհների ասֆալտապատմանը։
Ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսվում է 2024թ.՝ 4.501.700 լարի 2025թ.՝ 10.424.500 լարի 2026թ.՝ 5.691.500 լարի, 2027թ.՝ 6.202.700 լարի:
Ծիսական տների, մշակութային օբյեկտների և սպորտդահլիճի վերանորոգման համար նախատեսվում է 2024թ.՝ 1.610.300 լարի, 2025թ.՝ 2.625.000 լարի, 2026թ.՝ 700.000 լարի, 2027թ.՝ 700.000 լարի:
2024 թվականին նախատեսված ասֆալտապատման ծրագրերը ներառում են. Նինոծմինդա քաղաքի գերեզմանատներ տանող երկու ճանապարհների ասֆալտապատում,
Սաթխա գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատում, Ժդանովական-Սամեբա ճանապարհի ասֆալտապատում, Օրոջալար գյուղի ներգյուղական ճանապարհի ասֆալտապատում, Փոկա – Վլադիմիրովակա ճանապարհի ասֆալտապատում:
2025 թվականին ասֆալտապատման ծրագրերը ներառում են. Ժդանովական-Սամեբա ճանապարհի ասֆալտապատումը, Փոկա – Վլադիմիրովկա ճանապարհը, Ղուլալիս գյուղի ներքին գյուղական ճանապարհի ասֆալտապատում, Եֆրեմովկա գյուղի ներքին գյուղական ճանապարհի ասֆալտապատում, Տամբովկա գյուղի ճանապարհի ասֆալտապատում, Ջիգրաշեն, Մ.Խանչալի, Մամզարա, Օրոջալար, Դիլիֆ գյուղերի ներգյուղական ճանապարհի ասֆալտապատում, Սաթխա-Օրոջալար ճանապարհի ասֆալտապատում:
2026 թվականին նախատեսված ասֆալտապատման աշխատանքներ.
Գորելովկա գյուղի ներքին գյուղական ճանապարհի ասֆալտապատում,
Ջիգրաշեն գյուղի ներգյուղական ճանապարհի ասֆալտապատում, Օրոջալար գյուղի ներգյուղական ճանապարհի ասֆալտապատում, Ասֆալտապատում Տամբովկա գյուղում:
2027 թվականին նախատեսվում են ասֆալտապատման հետևյալ աշխատանքները. Փ.Խանչալի գյուղի ներքին գյուղական ճանապարհի ասֆալտապատում, Խորենյա գյուղի ներքին գյուղական ճանապարհի ասֆալտապատում, Սաթխա գյուղից Օրջալար տանող ճանապարհի ասֆալտապատում, Գանձա գյուղի ներգյուղական ճանապարհի ասֆալտապատում, Հեշտիա գյուղի ներքին գյուղական ճանապարհի ասֆալտապատում:
Քաղաքապետարանը նախատեսում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքային ծրագրեր։ Ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք կիրականացվեն 2024 թվականին, նկարագրված են մեր նախորդ նյութերում։
Ստորև ներկայացված են 2025-2026 թվականների համար նախատեսված խոշոր ծրագրերից մի քանիսը. Գյուղերի գազաֆիկացում (Սամեբա, Ժդանով, Օրլովկա, Տամբովկա, Ռոդիոնովկա): Նիոծմինդայի մանկապարտեզի վերանորոգում, Գորելովկա գյուղում ամբուլատորիայի կառուցում, Գոնդուրա, Սամեբա, Մամզարա գյուղերում մանկական խաղահրապարակների կառուցում, Մամզարա գյուղում մանկապարտեզի կառուցում:
Նաև ուշադրություն կդարձվի շրջակա միջավայրի մաքրման և պաշտպանությանը, ինչպես նաև մի շարք այլ նախագծերի, որոնց մասին մենք կզեկուցենք մեր հաջորդ նյութերում: