Կարինե Առաքելյանը Փարավանա գյուղից կմեկնի երիտասարդության համաշխարհային փառատոնին

Կարինե Առաքելյանը Փարավանա գյուղից կմեկնի երիտասարդության համաշխարհային փառատոնին

Փարավանի գյուղի ուսուցչուհի Կարինե Առաքելյանը մասնկցելու է Երիտասարդության համաշխարհային փառատոնին:

Փարավանի (Ռոդիոնովկա) գյուղից Կարինեն աշխատում է դպրոցում և դասավանդում ռուսերեն և անգլերեն։ Նա մասնակցել է մանկավարժական տարբեր միջազգային օլիմպիադաների, որտեղ միշտ հաղթել է։

Համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 300,000 մարդ 190 երկրից, բայց միայն 20,000-ն է անցել: Փառատոնի կարգախոսն է՝ Սկսենք ապագան միասին:

Փառատոնի հաղթող դառնալու համար պետք էր երեք փուլ անցնել. Առաջին փուլը պորտֆելի ներկայացումն էր, որտեղ անհրաժեշտ էր լրացնել բարձրագույն կրթության, լեզվական հմտությունների և նախագծերին մասնակցության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Երկրորդ փուլը «Ի՞նչ է փառատոնը և ի՞նչ դեր է խաղում մեր կյանքում» թեմայով շարադրություն գրելն է։ Երրորդ փուլը վիդեո այցեքարտի ստեղծումն էր, որում մեկ րոպեում պետք էր խոսել երեք հարցի մասին՝ երկու երկրների հեռանկարների մասին, հմտություններ, կարողություններ և գիտելիքներ, ռուս կամ այլ հեղինակի գիրք, որը տպավորություն է թողել: Կարինեն հաջողությամբ ավարտեց բոլոր երեք փուլերը և ստացավ փառատոնի հրավեր։

«Ինձ հետ փառատոնին են գնում Վրաստանի տարբեր ծայրերից մեր շատ հայրենակիցներ, որոնք նույնպես հաղթողներ են։ Իմ կյանքի կարգախոսն է՝ օգնել դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց, բոլորին վերաբերվել հանդուրժողականությամբ և գթասրտությամբ։ Միշտ մարդ մնալ, ինչ էլ որ լինի»,- ասում է Կարինեն։

Փառատոնը կանցկացվի Ռուսաստանում՝ Սոչի քաղաքում, «Սիրիուս» կրթական կենտրոնում մարտի 1-ից 7-ը։ Ուղևորությունը և տոմսերը անվճար են։

Կարինե Առաքելյանը մասնակցել է նաև Իմանուիլ Կանտի համալսարանի միջազգային օլիմպիադային։

Radio NOR · Карина Аракелян, педагог из села Паравани, поедет на Всемирный фестиваль молодежи