Քանի մարդ է անհայտ կորել Սամցխե-Ջավախեթիում 2023 թվականին

Քանի մարդ է անհայտ կորել Սամցխե-Ջավախեթիում 2023 թվականին

2023 թվականին Վրաստանում անհայտ կորածների ցուցակն ավելացել է 60 հոգով և կազմել 1022 մարդ, ասվում է ՆԳՆ նյութերում։

Վրաստանում անհայտ կորածների գրանցումն իրականացվում է 1973 թվականի հունվարի 1-ից։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղել է 1008 մարդ, որից տարվա ընթացքում հայտնաբերվել է 46 մարդ։

2023 թվականին ցուցակում եղել է ևս 149 մարդ, որոնցից 89-ը հայտնաբերվել է։

Անհայտ կորածների մեծ մասը գրանցվել է Թբիլիսիում (351), Իմերեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի (174), Շիդա Քարթլի (132)։

Անհայտ կորածների ամենաքիչ դեպքերը եղել են Գուրիայի (12), Սամցխե-Ջավախեթիի (13) և Մցխեթա-Մթիանեթիի (27) շրջաններում։

Անհայտ կորածների ճնշող մեծամասնությունը Վրաստանի չափահաս քաղաքացիներ են։ 2023 թվականին անհետ կորած օտարերկրացիների թիվը 14 է, այդ թվում՝ Ռուսաստանի, Աֆղանստանի, Բանգլադեշի և Ադրբեջանի քաղաքացիներ։ Արդեն գտնվել են 9 հոգի։

Բացի այդ, 1973 թվականից ի վեր որոնումները շարունակվում են 34 երեխայի դեպքում, որոնցից 6-ը անհետացել են 2023 թվականին։ Անցյալ տարի հայտնաբերվել է անհետ կորած երեխաների ընդհանուր թվից 20-ը, այդ թվում՝ նախորդ տարիներին անհետացածներից 9-ը։