Սեքս-հանցագործությունների աճ Վրաստանում

Սեքս-հանցագործությունների աճ Վրաստանում

Անցյալ տարի Վրաստանում սեռական հանցագործությունների համար հարուցված քրեական գործերի թիվը 2022 թվականի համեմատ նվազել է 1,7%-ով, իսկ հինգ տարվա ընթացքում աճել է 34,9%-ով, Վրաստանի ՆԳՆ-ն դա բացատրել է ոստիկանություն կանչերի ավելացմամբ։ Ասվում է գերատեսչության կայքի նյութերում։

Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանում գրանցվել է 568 հանցագործություն, որից 204-ը՝ բռնաբարություն։ Արձանագրված բռնաբարությունների ընդհանուր թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 15,9%-ով, իսկ հինգ տարվա ընթացքում՝ 334%-ով։ Միևնույն ժամանակ, հինգ տարվա ընթացքում հայտնաբերման մակարդակը 33-35%-ից հասել է 70%-ի:

«Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է զոհերի կողմից ոստիկանության նկատմամբ բողոքների և վստահության աճին համամասնորեն», – բացատրում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Սեռական բնույթի հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը 2023 թվականին կազմել է 242։

Ընդ որում, իրավապահները միայն 2023 թվականին բռնաբարության համար մեղադրանք են առաջադրել 127 մարդու։