Մանկական հանկարծամահության ճշգրիտ պատճառները գիտությանն առայժմ անհայտ են, սակայն ըստ վիճակագրության՝ միայն Միացյալ Նահնագներում մանկական հանկարծամահությունից տարեկան մահանում է ավելի քան 3500 երեխա։
Ընդ որում մահվան վտանգն ամենաբարձրն է կյանքի առաջին ամսում: Նորածինների մահվան հիմնական պատճառներ համարվում են անհասությունը, ասֆիքսիան (շնչահեղձություն), ինֆեկցիաները, բնածին արատները:
Թեմայի շուրջ խոսել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հետ։
Բժշկի խոսքով՝ նորածնային տարիքի երեխաների մոտ հանկարծամահություն գրանցվում է մեծամասամբ ասֆիքսիայի հետևանքով։
«Հաճախ երեխան քնում է ծնողների հետ միևնույն անկողնում, որտեղ շատ բարձեր և փափուկ խաղալիքներ են լինում։ Նորածինները չեն կարողանում լավ շարժվել և շրջվելով փափուկ իրերի կողմը՝ պարզապես խեղդվում են։
Իհարկե, մանկական հանկարծամահության այլ պատճառներ էլ կան՝ բնածին արատներ կամ այլ օրգան համակարգերի խնդիրներ, բայց առողջ երեխաների մոտ հանկարծամահության հիմնական պատճառը շնչահեղձությունն է։
Պատճառներից մեկն էլ կարող է լինել ասպիրացիան (ներշնչումը), երբ նորածինը խեղդվում է սեփական փսխած զանգվածի՝ շնչուղիներ հետ գնալու հետևանքով»,- ասաց նեոնատոլոգը։
Արթուր Ջանազյանի խոսքով՝ բժիշկները, որպես կանոն, չեն կարողանում օգնել շնչահեղձ եղած նորածիններին, քանի որ նրանք ոչ թե ծանր վիճակում, այլ արդեն իսկ մահացած են հայտնաբերվում։
Մանկական հանկարծամահության դեպքերից հնարավորինս խուսափելո համար բժիշկը ծնողներին հորդորեց երեխայի հետ նույն անկողնում չքնել և օրորոցում բարձեր ու փափոկ խաղալիքներ չդնել։