Ցավակցություն/Իլիա Մոսոյանը սգում է Հարություն Մղդեսյանի կորուստը և վշտակցում ընտանիքին

Ցավակցություն/Իլիա Մոսոյանը սգում է Հարություն Մղդեսյանի կորուստը և վշտակցում ընտանիքին

Դժբախտ պատահարի զոհ դարձավ Հարություն Մարտինի Մղդեսյանը՝ ծնված 1989 թվականին Նինոծմինդայի շրջանի Խոջաբեկ գյուղում:

Սիրելի Հարությունի անժամանակ մահը խորը վիշտ է պատճառել բոլոր նրան ճանաչողներին:

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Իլիա Մոսոյանը սգում է բարի և օրինակելի ընկերոջ կորուստը և վշտակցում ընտանիքին:

Կորցնում ես միանգամից, կորցնում ես՝ առանց նախապատրաստվելու, կորցնում ես այն դեպքում, երբ ամենաքիչն էիր սպասում, կորցնում ես այն ժամանակ, երբ ընդհանրապես պահը չէր դրա․․․Կորցնելուց հետո հասկանում ես, որ տեղը դատարկ մնաց, խոր անդունդ, անարձագանք լռություն․

Կորցնելուց հետո քեզ ես կորցնում․․․

Սիրելի՛ ընկեր, դու մի՛ զարմանար,
Որ մատաղ կյանքիս եռուն հասակում
Այնքա՜ն տխուր է հնչում իմ քընար։
Վիշտ ու թախիծ ես կարդում իմ երգում։

Այո՜, ընկե՛ր իմ, դու մի՛ զարմանար,
Որ գարուն չունի էլ մատաղ հոգիս.
Արյուն-արցունքով ներկված իմ քընար
Ազգիս վշտին է արձագանք տալիս…