
Վրաստանում փետրվարի 5-ից 8-ը սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ առատ (հիմնականում երկրի արևմտյան շրջաններում), մառախուղ, լեռնային շրջաններում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, ծովում հնարավոր է ուժեղ փոթորիկ մինչև 6 բալ, էլեկտրահաղորդման գծերի վրա սառցակալում։ Փետրվարի 6-ին ուժգին քամի կդիտվի։
Առատ ձյան, տեսանելիության վատթարացման, բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։