Մարտի 17-ին Թբիլիսիի ” Հուալինգ” հյուրանոցում տեղի ունեցավ կոնֆերանս` “գենդերային հավասարության զարգացում” թեմայով, որը կազմակերպել էր Mercy Corps կազմակերպությունը և Վրաստանի խորհրդարանը:
Կոնֆերանսին մասնակցում էին 500 պատվիրակներ, ովքեր արդեն փոխել կամ պատրաստվում են փոխել Վրաստանի Քվեմո Քարթլի, Սամցխե-Ջավախեթի և Աջարիայի տարածաշրջաններում ապրող մարդկանց կյանքը դեպի լավը` տրամադրելով նրանց քաղաքացիական ակտիվության հավասար հնարավորություններ: Մասնակիցների թվում էին նաև մարզական աշխարհի, մշակույթի և բիզնեսի ոլորտի հայտնի կանայք և տղամարդիկ, ովքեր մեծ համբավ ունեն իրենց տարածաշրջաններում:
Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրին իրենց հայացքները, մոտիվացման աղբյուրները` որպես օրինակ բերելով սեփական նվաճումները:
Հյուրանոցի սրահում ցուցադրված էին մունիցիպալիտետների կողմից ներկայացված հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ, արվեստի ավանդական և ժամանակակից ստեղծագործություններ, փոքր և միջին ֆերմերական ձեռնարկությունների կաթնային և պղնձյա արտադրանքներ, ինչպես նաև վրացական բուրդ և վրացական այլ արտադրանքներ: Սրահում ցուցադրված էր նաև “Գյուղական կյանքը” խորագրով լուսանկարչական մրցույթի հաղթողների լուսանկարները:
Կոնֆերանսի ֆինանսական աջակիցն էր Շվեյցարիայի զարգացում և համագործակցություն գործակալությունը` իր “Փոքր Կովկասի դաշինքներ” ծրագրով: Այս գործակալությունն աշխատում է վերոնշյալ երեք տարածաշրջաններում: 2008 թվականից ի վեր նշված ծրագրի շրջանակներում գործակալությունը զբաղվում է շուկայի զարգացմամբ և գյուղական համայնքներում կանանց և տղամարդկանց հնարավորությունների իրագործմամբ:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.