
Վրաստանի խորհրդարանում կառավարության վստահության հարցի քննարկման ժամանակ արդարադատության նախարարի թեկնածու Ռատի Բրեգաձեն խոսել է 2024 թվականի համար նախարարության ծրագրերի մասին։
Ռատի Բրեգաձեն հայտարարել է լամինացված նույնականացման քարտերը էլեկտրոնային նույնականացման քարտերով անվճար փոխարինելու մասին։
«Մինչև 2011 թվականը թողարկված լամինացված նույնականացման քարտերը անվճար կփոխարինվեն նոր էլեկտրոնային նույնականացման քարտերով, ինչի արդյունքում քաղաքացիները կկարողանան արագ և առանց սահմանափակումների օգտվել պետական ծառայություններից»,- ասել է Ռատի Բրեգաձեն։
Հին նույնականացման քարտերը նորերով անվճար փոխարինելու կոնկրետ ժամկետ դեռևս նշված չէ (խմբ.)։