Վրաստանի դպրոցներում սպասվում են փոփոխություններ. հիմնական նորամուծությունները

Վրաստանի դպրոցներում սպասվում են փոփոխություններ. հիմնական նորամուծությունները

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են աշխատանքները սկսել դպրոցական կրթության նոր մոդելի վրա՝ համաձայն խորհրդարանին ներկայացված կառավարության ծրագրի։

Հիմնական նորամուծությունը լինելու է ընդհանուր կրթությունից բարձրագույն կրթության անցման փոփոխությունը։ Բացի այդ, դպրոցներում կսկսվեն կրթության որակի ստուգումներ։

Մասնավորապես, կսկսվի դպրոցականների ակադեմիական արդյունքների գնահատումը, որը ենթադրում է Ազգային ուսումնական պլանով սահմանված ուսումնառության արդյունքների նկատմամբ դպրոցի հաշվետվողականության ներդրում։

Բուն Ազգային ծրագիրը կվերանայվի և կմշակվի միջնակարգ կրթության նոր հայեցակարգ։ Իշխանությունները մտադիր են մեծ ուշադրություն դարձնել նաև ուսուցիչների որակավորման բարձրացմանը։

Ազգային փոքրամասնություններին աջակցելու նպատակով բոլոր ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցներում կներդրվի երկլեզու կրթություն, կուժեղացվի ինչպես մայրենի, այնպես էլ պետական ​​լեզուների ուսուցումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներառական կրթության զարգացմանը։ Դպրոցական կարգադրիչների ծառայության շրջանակներում կստեղծվի կառուցվածքային ստորաբաժանում՝ ներառական կրթությանն աջակցելու ծառայությունները համակարգելու համար:

Բացի այդ, Վրաստանում կստեղծվեն հատուկ այլընտրանքային կրթական ծրագրեր՝ ազգային ուսումնական պլանին համապատասխան կրթական համակարգից դուրս մնացած անձանց համար։

Ընդհանուր առմամբ Վրաստանում ներկայումս գործում է 2296 դպրոց, որտեղ սովորում է 634,3 հազար աշակերտ։ Դպրոցների մեծ մասը գտնվում է Թբիլիսիում։