
Ինչպես տեղեկացանք ավտոճանապարհների վարչությունից, ժամը 11:10-ի դրությամբ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար։ Թե երբ այն կբացվի, դեռ հայտնի չէ։
Նինոծմինդա-Բավրա ուղղությամբ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար. Բայց ինչպես մեզ հայտնեցին վարչությունից, եթե այս ուղղությամբ ձյուն և բուք լինի, ծանր բեռնատարների երթեւեկությունը կդադարեցվի։