Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ինժեներական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարել։ Գնման առարկան Հեշտիայում նոր մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայություններն են (ուղեկցող փորձաքննությունով): Մրցույթը (NAT230024408) շահել է «д-м» ընկերությունը։
Մենք կապ հաստատեցինք ընկերության տնօրեն Դավիթ Նադիրաձեի հետ՝ պարզելու, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու Հեշտիա գյուղի մանկապարտեզի հետ կապված։ Ինչպես նշել է Դավիթ Նադիրաձեն, պետք է նոր շենք կառուցել, իսկ տարածքում գտնվող հին շենքը կքանդվի։ Դա չի վերաբերում այն շենքին, որտեղ ներկայումս գործում է մանկապարտեզը:
Նշենք, որ ՍՊԸ “д-м” ընկերությունը կատարում է միայն ինժեներական աշխատանքներ, որոնց հիման վրա հետագայում կկառուցվի նոր մանկապարտեզ։ Ինժեներական ծառայությունների համար նախատեսված գումարը կազմում է 24000 լարի և 100%-ով ֆինանսավորվում է տեղական ինքնակառավարման բյուջեից, մինչդեռ ընկերությունը շահել է 15210 լարիի տենդերը։