Նինոծմինդայի վոլեյբոլի թիմերի ելույթը տարածաշրջանում․ Դպրոցական օլիմպիադա

Նինոծմինդայի վոլեյբոլի թիմերի ելույթը տարածաշրջանում․ Դպրոցական օլիմպիադա

2023 թվականի՝ նոյեմբերի 28 -ին, դպրոցական սպորտային օլիմպիադայի շրջանակներում, Նինոծմինդայի մարզադպրոցում անցկացվել էր վոլեյբոլի առաջնության առաջին փուլը, որին մասնակցում էին մունիցիպալիտետի տարբեր դպրոցների 12 թիմեր։

Աղջիկների միջև առաջին տեղը զբաղեցրել էր քաղաքի թիվ 1 դպրոցը, իսկ տղաների՝ Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցը։

Փետրվարի 3 -ին վերոնշյալ թիմերը մասնակցեցին տարածաշրջանում վոլեյբոլի առաջնության արդեն 2 -րդ փուլին։ Համառ պայքարից հետո ինչպես Հեշտիայի(տղաներ) թիվ 1, այնպես էլ Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցների (աղջիկներ) թիմերը գրավեցին 2 -րդ հորիզոնականը։

Ավելի մանրամասն քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանի հետ մեր զրույցը ստորև՝

Radio NOR · Նինոծմինդայի վոլեյբոլի թիմերի ելույթը տարածաշրջանում

Կարդացեք նաև՝