
Ռադիո NOR-ը փորձում է կապ հաստատել Վրաստանի ավտոճանապարհների վարչության հետ՝ իրավիճակը պարզելու համար, սակայն վարչությունից արձագանք չկա՝ թեժ գիծը չի պատասխանում զանգերին։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում սաստիկ բուք է, մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները փակ են։
Բուք է նաև Ախալքալաքի , Թբիլիսի և Հայաստանի ուղղությամբ տանող ճանապարհներին։
Հայաստան տանող ճանապարհին գտնվող NOR ռադիոյի աշխատակցի խոսքով՝ ուժգին բուք է, ձյան մեջ մեքենաներ են մնացել, տեղում տեխնիկա է աշխատում։
Ռադիո NOR-ը կրկին կփորձի կապվել Վրաստանի ավտոճանապարհների վարչության հետ մանրամասներ իմանալու համար։