Այսօր՝ փետրվարի 6-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետում առավոտից բուք է մոլեգնում, ինչի պատճառով շրջանի գրեթե բոլոր ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Վատ եղանակը ոչ միայն խնդիրներ է առաջացրել ճանապարհներին, այլեւ հոսանքազրկման պատճառ է դարձել։
Ձնաբքի պատճառով Նինոծմինդա քաղաքի մի մասը՝ Դիլիֆը (Դիլիֆ, Կաթնատու, Փ. Խանչալի և Մ. Խանչալի գյուղերը), Գոնդուրայի սնուցիչը (Մ. Գոնդուրա, Փ. Գոնդուրա, Մամզարա), Գորելովկայի սնուցիչը (Ժդանովական, Եֆրեմովկա, Սամեբա Գորելովկա, Սպասովկա, Օրլովկա), Գանձայի սնուցիչը (Գանձա, Սաղամո գյուղեր), Փարվանայի սնուցիչը (Հեշտիա, Թորյա, Ուչմանա, Ղաուրմա, Օրոջալար մնացել են առանց հոսանքի։
Ինչպես հայտնել են Energy Pro Georgia-ի Նինոծմինդայի մասնաճյուղի ներկայացուցիչները, օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով աշխատողները չեն կարող անմիջապես լուծել խնդիրը։ Ձնաբքի դադարից հետո կսկսեն լուծել խնդիրը։