
Բաթումի-Ախալցիխե կենտրոնական մայրուղու Քեդայի հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, մի քանի կիլոմետրանոց խցանում է ստեղծվել։ Ճանապարհը փակվել է հորդառատ և երկարատև անձրևի հետևանքով առաջացած սողանքի պատճառով։
«Հազվադեպ են լինում երկարատև և հորդառատ անձրևներ, այսքան սողանքներ գործնականում երբեք չեն եղել միաժամանակ։ Կենտրոնական մայրուղու հինգ վայրերում սողանքներ են, բոլոր ծառայությունները մոբիլիզացված են, կենտրոնական ճանապարհը մաքրելուց հետո հնարավորություն կունենանք գնալ գյուղեր»,- ասել է Քեդայի քաղաքապետ Ռոլանդ Բերիձեն։
Աղետի օրը Խուլոյում և Քեդայում երկու մարդ է զոհվել։ 1tv.ge